Դիմել մեզ

Տուբերկուլոզը բուժելի է

Տուբերկուլոզը բուժելի է

24.03.2026
Տուբերկուլոզը բուժելի է

1882 թվականին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարեց ՏԲ-ի հարուցչի հայտնաբերման մասին: 100 տարի անց այդ օրը ԱՀԿ-ի, ինչպես նաև ՏԲ-ի և թոքերի հիվանդությունների դեմ պայքարի միջազգային միության (IUATLD) որոշմամբ սահմանվել է որպես ՏԲ-ի դեմ պայքարի համաշխարհային օր:

ՏԲ-ը վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Իսկ առանց համապատասխան բուժման ակտիվ ՏԲ-ով հիվանդը տարեկան կարող է վարակել միջինը 10-15 մարդու։

ՏԲ-ը շարունակում է մնալ աշխարհում վարակիչ հիվանդություններից մահացության գլխավոր պատճառը։

ՏԲ -ը բուժելի է, և աշխատանքները շարունակվում են, սակայն ԱՀԿ-ի տվյալներով՝ ներկայումս բավարար ջանքեր չեն գործադրվում յուրաքանչյուր հիվանդի գտնելու, բուժելու և բուժելու համար: 9 միլիոն մարդկանցից, ովքեր ամեն տարի հիվանդանում են ՏԲ -ով, 3 միլիոնը չեն բուժվում:

Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական բարդ ժամանակաշրջան: Մեր հոգեկան աշխարհն ունի մի այսպիսի հատկություն. քանի դեռ մենք «պատերազմի մեջ ենք» այդ բառի ուղղակի կամ փոխաբերական իմաստով,  մենք թույլ չենք տալիս ինքներս մեզ թուլանալ և մենք պետք է սթափ լինենք ամբողջ ժամանակ: ՏԲ-ը բուժելի է, և մենք պետք է միասին պայքարենք, որ այն վերջնականապես վերանա:

Ուստի ՏԲ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա նպատակն առաջին հերթին աշխարհի բնակչության իրազեկումն է այս հիվանդության գլոբալ համաճարակի և դրա վերացմանն ուղղված ջանքերի, կանխարգելման և վերահսկման մեթոդների մասին։

ՏԲ-ի դեմ պայքարում մեր նպատակին հասնելու համար մեզ անհրաժեշտ է  միջազգային և հասարակական կազմակերպությունների, մասնավորապես, ԱՀԿ ԵՎրոպական տարածաշրջանի գրասենյակի շարունակական աջակցությունը:

Տուբերկուլոզի մասին առավել մանրամասն՝ կից: