Արևմտյան Նեղոսի տենդ․ տարածում և ախտանշաններ

Արևմտյան Նեղոսի տենդը սուր վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է Culex ցեղի մոծակների միջոցով:
Վարակումը ամենից հաճախ տեղի է ունենում թռչունների շրջանում, սակայն մարդիկ և որոշ կաթնասուն կենդանիներ նույնպես կարող են վարակվել: Մարդկանց մոտ վարակի դեպքերի 80%-ն անցնում է առանց ախտանիշների։
Դեպքերի մեծ մասը գրանցվում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին, որը համընկնում է մոծակների ակտիվացման շրջանի հետ: Տարածված է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, բայց տուրիզմի զարգացման հետ, հայտնաբերվում է նաև այլ երկրներում:
Հայաստանում 2024թ․ Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքը հաստատվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում՝ անհայտ ծագման մենինգիտ նախնական ախտորոշմամբ պացիենտի մոտ։
Հիվանդությունը մարդուց մարդուն ՉԻ փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։
Հիվանդության գաղտնի շրջանը 2-3 շաբաթ է:
Վարակվածներից 5-ից 1-ի մոտ զարգանում են կլինիկական երևույթներ՝ դող, ջերմության բարձրացում, գլխացավ, տարածուն մկանացավեր, հոդացավեր, փսխում, փորլուծություն, մարմնի ցանավորում։
Վարակվածների 1 %-ի մոտ կարող է առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում՝ էնցեֆալիտ կամ մենինգիտ, որոնց դեպքում կարող են դիտվել՝ սաստիկ, տանջող, պուլսացող գլխացավեր, ջերմության բարձրացում մինչև 40C և ավելի, անզուսպ փսխումներ, լուսավախություն, ջղաձգումներ, ցնցումներ, տարբեր աստիճանի գիտակցության խանգարումներ։
Արևմտյան Նեղոսի տենդի դեպքում ռիսկի խմբում են՝
Արևմտյան Նեղոսի տենդով վարակի կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումները ներառում են մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը: