Դիմել մեզ

Ի՞նչ միֆեր կան ՄԻԱՎ-ի վերաբերյալ

Ի՞նչ միֆեր կան ՄԻԱՎ-ի վերաբերյալ

10.03.2025
Ի՞նչ միֆեր կան ՄԻԱՎ-ի վերաբերյալ

Միֆեր ՄԻԱՎ-ի մասին

Ի՞նչ է ՄԻԱՎ-ը:

ՄԻԱՎ-ը մարդու իմունային անբավարարության վիրուսն է, որն ախտահարում է մարդու իմունային համակարգը և հանգեցնում իմունային անբավարարության զարգացման։

Այս ոլորտում բազմաթիվ առաջընթացներին զուգահեռ, ցավոք, դեռևս կան շատ միֆեր (ապատեղեկատվություն) այս հիվանդության հետ կապված:

Միֆ 1.   ՄԻԱՎ-ը դատավճիռ է:

Փաստ՝ ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ, այն համարվում է քրոնիկ ընթացքով վարակային հիվանդություն, որի բուժումն իրականացվում է հակառետրովիրուսային (ՀՌՎ) դեղերով։

Միֆ 2. Արտաքին տեսքից հնարավոր է  հասկանալ, որ մարդը վարակված է ՄԻԱՎ-ով։

Փաստ՝  Մարդու արտաքին տեսքից հնարավոր չէ դատել նրա վարակված լինելու մասին։ ՄԻԱՎ-ով վարակված մարդը կարող է ունենալ միանգամայն առողջ տեսք։

ՄԻԱՎ վարակն ունի երկարատև շարունակվող թաքնված, անախտանիշ շրջան, որի ընթացքում վարակված մարդը իրեն գործնականում առողջ է զգում, չի ունենում հիվանդության որևէ նշանակալի դրսևորում։

Միֆ 3. ՄԻԱՎ-ը ռիսկի խմբերի   հիվանդություն է:

Փաստ՝  ՄԻԱՎ-ով կարող է վարակվել  ցանկացած  մարդ՝ անկախ սեռից և սեռական կողմնորոշումից։

 

ՀՀ-ոմ ՄԻԱՎ հաստատված դեպքերն ըստ փոխանցման ուղիների (1988-2024թթ)

 

Միֆ 4. ՄԻԱՎ վարակ ունեցող կանայք չեն կարող առողջ երեխաներ ունենալ:

Փաստ՝ ՄԻԱՎ վարակ ունեցող մորից կարող են ծնվել ՄԻԱՎ-ից զերծ երեխաներ։ ՄԻԱՎ-ի փոխանցումը  մորից երեխային հնարավոր է կանխարգելել  ՀՌՎ բուժման միջոցով։

Կարևոր է հնարավորինս վաղ հայտնաբերել ՄԻԱՎ-ով վարակված հղիներին և տրամադրել  կանխարգելիչ ՀՌՎ բուժում , ինչպես նաև բուժում տրամադրել նրանցից ծնված երեխաներին՝ բացառելով կրծքով կերակրումը։

Միֆ 5.  ՄԻԱՎ-ը միշտ հանգեցնում է ՁԻԱՀ-ի:

Փաստ՝ ՁԻԱՀ-ի փուլի զարգացումը կանխարգելվում է ՄԻԱՎ վարակի վաղ բուժման շնորհիվ:

Միֆ 6. Եթե մարդը ընդունում է նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) դեղորայք, կարիք չկա օգտագործել պահպանակ:

Փաստ՝  ՆԿԿ-ն կարող է կանխել ՄԻԱՎ-ի փոխանցումը․ սակայն այն չի պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդություններից կամ վարակներից։

Միֆ 7.   ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության բացասական   պատասխան ունեցող մարդը կարող է ունենալ անպաշտպան սեռական հարաբերություն:

Փաստ՝ Եթե վարակման պահից սկսած մի քանի օրվա ընթացքում կատարվի ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման հետազոտություն, ապա կստացվի բացասական արդյունք։

Վարակման պահից միջինը 6 շաբաթ հետո է հնարավոր արյան մեջ հայտնաբերել ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիններ:

Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը կարելի է հայտնաբերել միայն լաբորատոր հատուկ հետազոտության միջոցով, որը հնարավորություն է տալիս ախտորոշել հիվանդությունը։

Միֆ 8. Եթե զուգընկերներն ունեն ՄԻԱՎ վարակ, ապա պահպանակ օգտագործելու անհրաժեշտություն չկա:

Փաստ՝  Որոշ դեպքերում հնարավոր է ՄԻԱՎ-ի այլ շտամների փոխանցում զուգընկերոջը, (որն էլ շատ հազվադեպ, սակայն կարող է կայուն լինել ՀՌՎ-ի ներկայիս դեղամիջոցների նկատմամբ):

 

Միֆ 9. Ժամանակակից ՀՌՎ բուժման շնորհիվ ՄԻԱՎ-ը այլևս լուրջ խնդիր չէ:

Փաստ՝ Չնայած ՄԻԱՎ-ի բուժման բազմաթիվ առաջընթացներ են գրանցվել, այնուամենայնիվ մահվան ռիսկը դեռևս զգալի է մարդկանց որոշ խմբերի համար:
 

  • ՄԻԱՎ-ով վարակման ռիսկը և այն, թե ինչպես է այն ազդում մարդու վրա, տարբեր է՝ կախված տարիքից, սեռից, սեռական կողմնորոշումից, ապրելակերպից և բուժումից։

Վիրուսը դեռ շարունակում է գլոբալ հանրային առողջապահական խնդիր հանդիսանալ։

Հիշի՛ր

📢 ՄԻԱՎ-ը չի փոխանցվում