50 ՇՄԶ ԿՐԵԴԻՏ․ ԻՀԱԿ-ը կազմակերպում է մասնագիտական վերապատրաստման դասընթաց բուժքույրերի և լաբորանտների համար «Հակատուբերկուլոզային հիմնարկությունների բուժքույրերի աշխատանքի առանձնահատկությունները» խորագրով։
Դասընթացը կանցկացվի ԱՌԿԱ ձևաչափով։
Մասնակիցները կծանոթանան՝
• տուբերկուլոզի արդի ախտորոշման և կանխարգելման մոտեցումներին,
• վարակի վերահսկման և անվտանգ աշխատանքի սկզբունքներին,
• ներհիվանդանոցային վարակի կանխարգելմանը,
• բուժքրոջ և լաբորանտի գործնական աշխատանքի առանձնահատկություններին,
• պացիենտների հետ աշխատանքի, բժշկական էթիկայի և փաստաթղթավարման կարևոր կանոններին։
Ծրագրում ներառված են ոչ միայն դասախոսություններ, այլև գործնական աշխատանքներ և բաժանմունքային այցեր, ինչը մասնակիցներին հնարավորություն կտա ստացած գիտելիքները կապել իրական կլինիկական աշխատանքի հետ։
Մանրամասն օրակարգը՝ այստեղ։
Դասընթացը վճարովի է, արժեքը՝ 15 000 դրամ։
Դասընթացի՝
• անցկացման ժամկետը՝ մայիսի 18-հունիսի 1 (աշխատանքային օրերին),
• հասցե՝ ԻՀԱԿ թոքաբանության ազգային կենտրոն՝ ք․ Աբովյան՝ Արզնու խճուղի 10։
Ուշադրություն, տեղերը սահմանափակ են։
Գրանցվելու համար զանգահարեք 093936012 կամ 055936012 հեռախոսահամարներին։