2023-ի մարտին պաշտոնապես գործարկվեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի թեժ գիծը։ 24/7 հասանելիություն, արագ արձագանք, գոհ բուժառուներ։
Հուրախություն բոլորիս՝ հետևողական աշխատանքի շնորհիվ 8424-ը կարճ ժամանակում էականորեն ակտիվացրեց քաղաքացի-կենտրոն կապը՝ նպաստելով իրազեկման բարձրացմանը, կրճատելով տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ ժամանակը։ Այն նաև օգնեց, որ Հայաստանի հեռավոր մարզերում բնակվող մեր քաղաքացիները ստիպված չլինեն առանց անհրաժեշտության կենտրոն հասնելու։
Ամեն օր տասնյակ հեռախոսազանգերն ապացուցեցին՝ կենտրոնն ունե՛ր այս ձևաչափի անհրաժեշտությունը, և ուրախ ենք, որ հաջողել ենք։ Մենք ամեն օր աշխատում ենք՝ շտկելու բոլոր հնարավոր թերացումները, և ձեր արձագանքներն ու կարծիքները կարևոր են մեզ համար։
Շնորհակալ ենք հետադարձ կապի համար։