
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի և Առողջապահության ազգային ինստիտուտի կազմակերպմամբ ԻՀԱԿ-ում անցկացվել է «Իմունաբանական հետազոտությունները լաբորատոր պրակտիկայում» խորագրով կրեդիտավորված դասընթաց բժիշկ-լաբորանտների համար:
Երկշաբաթյա դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել իմունաբանական հետազոտությունների հիմնական սկզբունքներին, մեթոդներին և բժշկական պրակտիկայում դրանց կիրառմանը: Մասնակիցներն արդիական գիտելիքներ են ստացել հետազոտության համար անհրաժեշտ սարքերի, դրանց սպասարկման և կիրառման վերաբերյալ։
Հանդիպումների ընթացքում անդրադարձեր են կատարվել նաև հետազոտությունների արդյունքների պատշաճ գնահատմանն ու վերծանմանը, ինչպես նաև հիվանդությունների ախտորոշման գործընթացում ստացված արդյունքների կիրառմանը։