ԻՀԱԿ-ի մասնագետների համահեղինակությամբ Viruses միջազգային գիտական ամսագրում հրապարակվել է «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-1-ի փոխանցման մոլեկուլային համաճարակաբանական ուսումնասիրություն» հոդվածը։
Հետազոտությունն իրականացրել են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի և Ռուսաստանի Դաշնության Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները։ Նրանք վերլուծել են 2017–2024 թվականներին Հայաստանում հավաքագրված նմուշներից ստացված ՄԻԱՎ-1-ի 1 549 գենետիկական հաջորդականություն։
Նմուշներն ընդգրկել են երկրում ՄԻԱՎ-ով ապրող անձանց շուրջ 30%-ը։
Հետազոտության արդյունքները կարևոր գիտական հիմք են ՄԻԱՎ-ի համաճարակաբանական հսկողության կատարելագործման և առավել նպատակային կանխարգելիչ միջոցառումների մշակման համար։
Հոդվածի ԻՀԱԿ-ի համահեղինակներն են լաբորատոր մասնագետներ Թամարա Հովսեփյանը, Լիլիթ Պետրոսյանը և Սուսաննա Մուրադյանը, համաճարակաբաններ՝ Վարդան Արզաքանյանը, Քրիստինե Լալայանը և Սիրանուշ Մարտոյանը։