Դիմել մեզ

ԻՀԱԿ համակազմակերպմամբ սեմինար է անցկացվել

05.06.2025
ԻՀԱԿ համակազմակերպմամբ սեմինար է անցկացվել

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և Բժշկական լաբորատոր ախտորոշման մասնագետների ասոցիացիայի կազմակերպմամբ անցկացվել է «Լուռ սպառնալիք․ փոխանցողների և կրողների միջոցով տարածվող հիվանդություններ» խորագրով դասընթաց։

Դասընթացին ներկա են գտնվել կլինիկական լաբորատոր ախտորոշման մասնագետներ, մանրէաբաններ, մակաբուծաբաններ, վիրուսաբաններ, համաճարակաբաններ, վարակաբաններ, ընտանեկան բժիշկներ։ Մասնակիցները ստացել են ՇՄԶ կրեդիտներ։

Ի թիվս այլ դասընթացավարների՝ դասախոսություններով են հանդես եկել ԻՀԱԿ տնօրեն Արմեն Օհանյանը և Մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Ռիմա Այվազյանը։

Արմեն Օհանյանն անդրադարձել է Լայմի հիվանդությանը՝ ներկայացնելով դրա կլինիկական դրսևորումներն ու հետկոնտակտային կանխարգելումը։ Ռիմա Այվազյանի ելույթի առանցքում է եղել Արմտյան Նեղոսի տենդի բռնկումը ՀՀ-ում 2024 թվականին և կլինիկական դրսևորումների առանձնահատկությունները։

Դասախոսություններին հաջորդել է կլոր-սեղան քննարկումը դասընթացավարների մասնակցությամբ։

ԻՀԱԿ-ը կարևորում է գործընկեր կառույցների հետ արդյունավետ համագործակցությամբ նման միջոցառումների անցկացումը՝ մեկտեղելու ջանքերը տարբեր հիվանդությունների կանխարգելման և ոլորտի մասնագետների վերապատրաստումների նպատակով։