Դիմել մեզ

ԻՀԱԿ նախաձեռնությամբ դասընթաց է անցկացվել մարզային ԲԿ-ների համար

10.03.2025
ԻՀԱԿ նախաձեռնությամբ դասընթաց է անցկացվել մարզային ԲԿ-ների համար

  Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Գյումրիում անցկացվել է «ՄԻԱՎ-ի կանխարգելման, հայտնաբերման և բուժման հիմունքները» թեմայով ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց՝ նպատակ ունենալով զարգացնել ՄԻԱՎ-ի ապակենտրոնացված ծառայությունների տրամադրման կարողութունները:


 Դասընթացին մասնակցել են Գյումրու և Վանաձորի ԲԿ-ների բուժանձնակազմերի ներկայացուցիչներ։


  Զեկույցներով հանդես են եկել ինչպես Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի, այնպես էլ և Թոքաբանության ազգային կենտրոնի մասնագետներն ու բժիշկները։


 Կարևորելով ՄԻԱՎ-ի ապակենտրոնացված ծառայությունների տրամադրման հասանելիությունն ու բարձր որակը՝ մեր կենտրոնը պարբերաբար իրականացնում է նման նախաձեռնություններ: