Հաճախակի փռշտոցը, քթի փակվածությունը կամ մաշկային քորը միշտ չէ, որ մրսածության նշաններ են։ Դրանք կարող են կապված լինել նաև ալերգիայի հետ։
Բժիշկ-ալերգոլոգ Սևան Իրիցյանը ներկայացնում է ալերգիաների մասին ամենատարածված միֆերն ու պարզաբանում՝ ինչն է իրականում կարևոր իմանալ։
Տեսանյութում կիմանաք՝
• կարո՞ղ է ալերգիան առաջին անգամ դրսևորվել հասուն տարիքում,
• ի՞նչ դեր ունի տան փոշին,
• ինչո՞վ է պայմանավորված կենդանիների նկատմամբ ալերգիկ արձագանքը,
• ինչպե՞ս կառավարել ալերգիայի ախտանշանները,
• ե՞րբ կարելի է փոփոխել կամ դադարեցնել նշանակված բուժումը։