Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Աննա Ստեփանյանը ապրիլի 17-21-ը գտնվել է Գերմանիայի Մյունխեն քաղաքում՝ մասնակցելու Վարակաբանների և կլինիկական մանրէաբանների եվրոպական կոնգրեսի ամենամյա գիտաժողովին (ESCMID-European Society of Clinical Microbiology and Infectious diseases Global 2026):
ԻՀԱԿ մասնագետը 2024-ից Վարակաբանների և կլինիկական մանրէաբանների եվրոպական միության անդամ է:
Լայնամասշտաբ գիտաժողովին մասնակցել է գրեթե 150 երկրի շուրջ 15000 ներկայացուցիչ:
Հնգօրյա գիտաժողովի քննարկման առանցքում են եղել ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման նոր մեթոդները: Քննարկվել են նաև հակամանրէային դեղերի կայունության նվազեցման ռազմավարությունները, նոր սերնդի լաբորատոր տեխնոլոգիաները, ինչպես նաև համաճարակային պատրաստվածության և արագ արձագանքման գլոբալ մոտեցումները:
Գիտաժողովին մասնակցությունը կարևոր է ԻՀԱԿ-ի համար միջազգային առաջատար փորձին անմիջականորեն ծանոթանալու, գիտաժողովում ներկայացված նորարար լուծումները մեր երկրի և կենտրոնի առողջապահական համակարգում ներդնելու, ինչպես նաև համաշխարհային գիտական կենտրոնների հետ մասնագիտական կապերն ու համագործակցությունը ամրապնդելու տեսանկյունից։