Դիմել մեզ

Անվճար համակարգչային շերտագրություն ԻՀԱԿ-ում՝ ուղեգրի առկայության դեպքում

01.04.2024
Անվճար համակարգչային շերտագրություն ԻՀԱԿ-ում՝ ուղեգրի առկայության դեպքում

Անվճար՝ պետպատվերի շրջանակում անցկացվող համակարգչային շերտագրություն (CT) Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում՝ ուղեգրի առկայության դեպքում։

Կենտրոնի՝ ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող սարքավորումը հնարավորություն է տալիս իրականացնելու ճշգրիտ ախտորոշում։

Ինչու՞ դիմել մեզ․

✅սարքն իր տեսակով միակն է ՀՀ-ում,
✅հետազոտությունների պատասխանները տրվում են սեղմ ժամկետներում,
✅հերթերում երկար սպասելու անհրաժեշտություն չկա։

Սարքավորումը նաև վիրտուալ էնդոսկոպիայի հնարավորություն ունի, ինչը թույլ է տալիս ուսումնասիրելու շնչուղիների, միզուղիների և ստամոքսաղիքային տրակտի անցանելիությունը։

👩‍⚕️Հետազոտություններն անցկացնում է ԻՀԱԿ գործիքային ախտորոշման ծառայության բժիշկ-ռադիոլոգ Շուշան Համբարձումյանը։

ՀՇ անցնելու համար կարող եք մոտենալ բոլոր աշխատանքային օրերին՝ 1️⃣0️⃣:0️⃣0️⃣1️⃣6️⃣։0️⃣0️⃣-ն։

📍Մեր հասցեն՝ Մալաթիա Սեբաստիա, Բաբաջանյան 42։

📞Մանրամասների և հերթագրվելու համար կարող եք զանգահարել (+374) 94 866873 հեռախոսահամարով։

❗️Ուղեգիրը տրամադրում է անձին սպասարկող առողջության առաջնային պահպանման օղակը