
Սիրելի՛ երևանցիներ և հատկապես Էրեբունի վարչական շրջանի բնակիչներ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն,
Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկան այս անգամ անվճար հետազոտություններ կանցկացնի մայրաքաղաքում։
Նոյեմբերի 25-ին՝ 11։00-17։00-ն, մեր շարժական բուժախտորոշիչ կլինիկան տեղակայված կլինի Էրեբունի վարչական շրջանում՝ Էրեբունի մոլի հարևանությամբ։
Նախաձեռնությունն իրականացվում է ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրերի աջակցությամբ՝ «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության մասսայականացում» ծրագրի շրջանակներում։
ԻՀԱԿ բուժախտորոշիչ շարժական կլինիկայում կատարվելու են ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի ԱՆՎՃԱՐ, ԳԱՂՏՆԻ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ, որոնց վերաբերյալ պատասխանները կարող եք ստանալ 15-20 րոպեի ընթացքում։ Հետազոտությանը քաղցած մոտենալը պարտադիր չէ։
Հիշեցում. Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բուժախտորոշիչ շարժական կլինիկաներում պարբերաբար իրականացվում են անվճար հետազոտություններ։ Դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ՝ շարժական բուժախտորոշիչ կլինիկան կգտնվի տարբեր մարզերում և մայրաքաղաք Երևանում։ Հետազոտությունների ժամանակացույցի և անցկացման վայրերի մասին նախապես տեղեկանալու համար հետևե՛ք մեր ֆեյսբուքյան էջի թարմացումներին։