Դիմել մեզ

Անվճար հետազոտություններ Սյունիքում

10.11.2022
Անվճար հետազոտություններ Սյունիքում

Հարգելի՛ սյունեցիներ, ուշադրությու՛ն,

սիրով ուզում ենք տեղեկացնել, որ ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկան երկօրյա այցով կգտնվի Սյունիքի մարզում՝ կատարելու անվճար հետազոտություններ։

Այցելության 1-ին օրը՝ նոյեմբերի 14-ին՝ 13։00-18։00-ն, կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկան կգտնվի Սիսիան քաղաքում՝ գյուղատնտեսական շուկայի հարակից տարածքում։

2-րդ օրը՝ նոյեմբերի 15-ին՝ 11։00-18։00-ն շարժական բուժախտորոշիչ կլինիկան կգտնվի Գորիսում՝ գյուղատնտեսական շուկայի հարակից տարածքում։

ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկայում կատարվելու են ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի ԱՆՎՃԱՐ, ԳԱՂՏՆԻ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ, որոնց վերաբերյալ պատասխանները կարող եք ստանալ 15-20 րոպեի ընթացքում։ Հետազոտությանը քաղցած մոտենալը պարտադիր չէ։

Նախաձեռնությունն իրականացվում է ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրերի աջակցությամբ՝ «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության մասսայականացում» ծրագրի շրջանակներում։

Հիշեցում. Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բուժախտորոշիչ շարժական կլինիկաներում պարբերաբար իրականացվում են անվճար հետազոտություններ։ Դրանց ժամանակացույցի և անցկացման վայրերի մասին նախապես տեղեկանալու համար հետևե՛ք մեր ֆեյսբուքյան էջի թարմացումներին։