Դիմել մեզ

ԻՀԱԿ ներկայացուցիչները մասնակցել են բժշկական էթիկայի թեմայով դասընթացի

07.10.2025
ԻՀԱԿ ներկայացուցիչները մասնակցել են բժշկական էթիկայի թեմայով դասընթացի

Մասնագետների շարունանական կրթությունը Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գործունեության հիմքում է: ԻՀԱԿ ներկայացուցիչները մասնակցել են Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի գրասենյակի համատեղ կազմակերպմամբ անցկացված երկօրյա վերապատրաստման դասընթացին, որը նախատեսված է եղել «Բուժաշխատողների էթիկայի կանոնները և էթիկայի հանձնաժողովների գործունեությունը» թեմայով դասընթացավարների համար։

Մասնակիցներն ուսումնասիրել են էթիկայի կանոնների և էթիկայի հանձնաժողովների ոլորտում եվրոպական և ազգային ստանդարտները: Եվրոպայի խորհրդի միջազգային և ազգային փորձագետները ներկայացրել են նաև բժշկական գաղտնիքի և գաղտնիության, իրազեկված համաձայնության հիմնարար սկզբունքները:

Դասընթացի տեսական հատվածից բացի մասնակիցները ներգրավված են եղել նաև գործնական վարժություններում՝ ուսումնասիրությունների և դերային խաղերի միջոցով:

Դասընթացի հաջող ավարտից հետո մասնակիցներին կտրամադրվեն վկայականներ, և իրավունք կտրվի անցկացնելու հավատարմագրված դասընթացներ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման շրջանակում: ԻՀԱԿ-ը կարևորում է մարդու իրավունքների պաշտպանությունն ու բժշկական էթիկայի՝ միջազգայնորեն ընդունելի նորմերի պահպանումը, և այդ ուղղությամբ աշխատանքները կենտրոնում կրում են շարունակական բնույթ: