Այս օրը ևս մեկ առիթ է՝ հիշեցնելու՝ պարբերաբար հետազոտվելն ու խնդրի վաղ ախտորոշումը կամ կանխարգելումը անհրաժեշտություն է։
Հենց այս հանգամանքն ու մեր հայրենակիցների առողջությունը կարևորելով՝ ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում պարբերաբար իրականացվում են անվճար հետազոտություններ։
Այսօր էլ ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկան հետազոտություններ կանցկացնի Երևանում։
Կլինիկան 13։00-19։00-ն կգտնվի Ազատության հրապարակում։
Նախաձեռնությունն իրականացվում է ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրերի աջակցությամբ՝ «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության մասսայականացում» ծրագրի շրջանակներում։
ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկայում կատարվելու են ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի ԱՆՎՃԱՐ, ԳԱՂՏՆԻ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ, որոնց վերաբերյալ պատասխանները կարող եք ստանալ 15-20 րոպեի ընթացքում։ Հետազոտությանը քաղցած մոտենալը պարտադիր չէ։