
Օրվան նվիրված Թոքաբանության ազգային կենտրոնը կազմակերպել էր «Տուբերկուլոզի հաղթահարման ճանապարհին» խորագրով գիտաժողով, որին ներկա էին նաև Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մասնագետները: Գիտաժողովին «Տուբերկուլոզ և ՄԻԱՎ» թեմայով զեկույց ներկայացրեց կենտրոնի բժիշկ-ինֆեկցիոնիստ Աստղիկ Դավիդյանը՝ անդրադառնալով ՄԻԱՎ-տուբերկուլոզ համակցված վարակին, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ տուբերկուլոզի զարգացման ռիսկի գործոններին և 2017-2021 թվականներին համակցված վարակով արձանագրված դեպքերին: