Դիմել մեզ

ԻՀԱԿ տնօրեն Արմեն Օհանյանի շնորհավորանքը Բուժաշխատողի օրվա առթիվ

21.06.2025
ԻՀԱԿ տնօրեն Արմեն Օհանյանի շնորհավորանքը Բուժաշխատողի օրվա առթիվ

Սիրելի բուժաշխատողներ,

Ձեզնից յուրաքանչյուրն անվերջ պայքարում է կյանքի, տառապանքի և հույսի խաչմերուկում։ Բուժաշխատող լինելը երբեք ու երբևէ չի եղել լոկ մասնագիտություն, քանզի հենց դուք եք հարուցում հավատ այնտեղ, որտեղ մարում է վերջին հույսը, ստեղծում հարմարավետություն՝ տառապանքի և ցավի քաոսում, ավաղ, նաև սփոփում, երբ պարտվում եք անհավասար պայքարում և ինքներդ սփոփման կարիք ունեք։

Այսօր անկեղծորեն խոնարհվում եմ ձեր անհույս լավատեսության, ամենաաբստրակտ ստեղծագործ մտքի և անգերազանցելի համբերության առջև։

Ցանկանում եմ՝ ձեր ցուցաբերած մարդասիրությունն ու նվիրումը ձեզ վերադառնան բումերանգի պես՝ նույն ճշտությամբ և ուժով։

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ բժիշկ, բուժքույր, լաբորանտ, մայրապետ և աջակցող թիմի անդամներ։

 

Արմեն Օհանյան

ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն