Դասընթաց՝ «Հաճախ հանդիպող ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշման, տարբերակիչ ախտորոշման և վարման ժամանակակից մոտեցումները բժշկի պրակտիկայում»
Հարգելի՛ գործընկերներ,
Հուլիսի 17-ին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը Գյումրու բժշկական կենտրոնում կանցկացնի ԱՆՎՃԱՐ դասընթաց՝ նվիրված բժշկի պրակտիկայում հաճախ հանդիպող ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշման, տարբերակիչ ախտորոշման և վարման ժամանակակից մոտեցումներին։
Դասընթացը նախատեսված է ավագ բուժաշխատողների համար։
Թիրախային մասնագետներ՝
Մանկաբույժներ
Վարակաբաններ
Քիթ-կոկորդ-ականջաբաններ
Ընտանեկան բժիշկներ
Համաճարակաբաններ
Դասընթացի մասնակիցներին կտրամադրվի ՀՀ առողջապահության նախարարության կողմից վավերացված ՇՄԶ 5 տեսական կրեդիտ։
Ամսաթիվ՝ հուլիսի 17
Անցկացման վայր՝ Գյումրու բժշկական կենտրոն
Հասցե՝ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Գարեգին Նժդեհի 3/3
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝
//forms.gle/355RS4hsNhP99MHj7
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ
Նույն օրը՝ ժամը 12:00–17:00, Գյումրու բժշկական կենտրոնում կանցկացվի բաց դռների օր՝ բժիշկ-վարակաբանների մասնակցությամբ։
Բաց դռների օրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ունեն վարակիչ հիվանդություններին առնչվող հարցեր կամ մասնագիտական խորհրդատվության կարիք։
Բժիշկ-վարակաբանի խորհրդատվության համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ զանգահարելով՝
+374 93 93 60 12
Լրացուցիչ տեղեկությունների համար՝
+374 10 61 71 07