Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի համաշխարհային օրը՝ մայիսի 21-ին, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նախատեսել է ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի հետազոտությունների անցկացում։
Նշված բոլոր հետազոտությունները կանցկացվեն ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկայում՝ բացառապես ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ: Հետազոտությունների վերաբերյալ պատասխանները կարող եք ստանալ 15-20 րոպեի ընթացքում։ Դրանց քաղցած մոտենալը պարտադիր չէ:
Այսպիսով՝ հանրային միջոցառումը կանցկացվի Երևանի Ազատության հրապարակում՝ այս կիրակի՝ 12։00-20։00-ն։
Հիշեցում. Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում պարբերաբար իրականացվում են անվճար հետազոտություններ: Դրանց ժամանակացույցի և անցկացման վայրերի մասին նախապես տեղեկանալու համար հետևե՛ք մեր ֆեյսբուքյան էջի թարմացումներին: