Դիմել մեզ

Վիրուսային հեպատիտների էլիմինացիան բոլորի համար, ամենուր և հենց հիմա

15.07.2026
Վիրուսային հեպատիտների էլիմինացիան բոլորի համար, ամենուր և հենց հիմա

ՕՐԱԿԱՐԳ

«Հաճախ հանդիպող ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշման, տարբերակիչ ախտորոշման և վարման ժամանակակից մոտեցումները բժշկի պրակտիկայում» թեմայով դասընթաց

Թիրախային լսարան՝ մանկաբույժներ, վարակաբաններ, քիթկոկորդականջաբաններ, ընտանեկան բժիշկներ, համաճարակաբաններ:

  • 10:00 - 10:15 - Մասնակիցների գրանցում:
  • 10:15 - 10:30-Մասնակիցների շրջանում նախադասընթացային հարցման անցկացում:
  •  10:30 - 11:45- Ցանով ընթացող ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկական գնահատում և տարբերակիչ ախտորոշման մոտեցումները

Քննարկվող հարցեր՝

  • Ինֆեկցիոն ցաների կլինիկական բնութագրերը և դասակարգումը,
  • ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ հանդիպող ցանային դրսևորումներ,
  • մակուլոպապուլյոզ, վեզիկուլյար և հեմոռագիկ ցաների
  • առանձնահատկությունները,
  • ցանային հիվանդությունների տարբերակիչ ախտորոշում,
  • բժշկի գործելակարգը առաջնային և մասնագիտացված բուժօգնության օղակներում։

 Անահիտ Առաքելյան- ԻՀԱԿ, Մանկական բաժանմունքի վարիչ, մանկական վարակաբան

  • 11:45 -13:00- Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ և լիմֆադենիտներ. ախտորոշում, տարբերակիչ ախտորոշում և վարման մարտավարություն

Քննարկվող հարցեր՝

  • ինֆեկցիոն մոնոնուկլեոզի ժամանակակից պատկերացումները,
  • կլինիկական ընթացքի առանձնահատկությունները երեխաների և դեռահասների շրջանում,
  • ախտորոշման լաբորատոր մոտեցումներ,
  • լիմֆադենիտների և լիմֆադենոպաթիաների տարբերակիչ ախտորոշում,
  • Էպշտեյն-Բարի վիրուսային (EBV) ասոցացված հեպատիտ,
  •  հիվանդի հսկման և վարման արդի մոտեցումներ։

Արևիկ Կարապետյան- ԻՀԱԿ, մանկական վարակաբան

  • 13։00-13։30 - Ընդմիջում
  • 13։30-14.։45- Վիրուսային և բակտերիալ ծագման աղիքային վարակներ. ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները

Քննարկվող հարցեր՝

  •  սուր աղիքային վարակներով հիվանդի գնահատում,
  •  վիրուսային և բակտերիալ լուծերի կլինիկական տարբերակում,
  •  արյունային լուծեր. Էշերիխիոզներ,
  •  լաբորատոր հետազոտությունների ընտրություն,
  •  բուժման ժամանակակից մոտեցումներ,
  •  հակաբակտերիալ բուժման ցուցումներ։

 Շուշանիկ Կարապետյան- ԻՀԱԿ, մանկական վարակաբան

  • 14։45-16։00- Կլինիկական դեպքերի քննարկում

Գործնական աշխատանք՝

  • ցանով ընթացող ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկական դեպքերի քննարկում,
  • ինֆեկցիոն մոնոնուկլեոզի և լիմֆադենիտների դեպքերի

վերլուծություն, EBV ասոցացված հեպատիտ։

 Հռիփսիմե Հարությունյան- ԻՀԱԿ, մանկական վարակաբան

  •  16։00-16։15- Մասնակիցների շրջանում հետադասընթացային հարցման անցկացում:
  •  16։15-16։25- Սեմինար վարժանքի գնահատում։

    Գրանցման հղում՝ //forms.gle/f8tuWfLo3hE6cpJo9