Ինչպե՞ս է դրսևորվում էնտերովիրուսային վարակը երեխաների մոտ, ի՞նչ է «ձեռք-ոտք-բերան» հիվանդությունը, և ինչո՞ւ հակաբիոտիկները չեն բուժում վիրուսային վարակները։
ԻՀԱԿ մանկական վարակաբան Արևիկ Կարապետյանը ներկայացնում է էնտերովիրուսային վարակների հիմնական ախտանշանները, հիվանդության ընթացքը, հնարավոր բարդությունները և այն նշանները, որոնց դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։ Տեսանյութում անդրադարձ է կատարվում նաև՝
• հակաբիոտիկների անհարկի կիրառմանը,
• ջրազրկման կանխարգելմանը,
• ցանի այն տեսակներին, որոնք պահանջում են բժշկական գնահատում,
• հիգիենայի կանոններին և վարակի տարածման կանխարգելմանը,
• երեխայի տնային խնամքի հիմնական սկզբունքներին։