Դիմել մեզ

ԻՀԱԿ-ում առաջին բուժօգնության դասընթաց է անցկացվել. մասնակցել է 110 մասնագետ

23.04.2026
ԻՀԱԿ-ում առաջին բուժօգնության դասընթաց է անցկացվել. մասնակցել է 110 մասնագետ

ԻՀԱԿ շուրջ 110 ավագ և միջին բուժաշխատող մասնակցել է արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնության թեմայով ՇՄԶ կրեդիտավորված դասընթացի, որն անցկացրել է Բժշկագիտության զարգացման կենտրոնը:

Երկօրյա դասընթացին մասնակիցները նոր գիտելքիներ են ձեռք բերել մի շարք արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնության կազմակերպման հիմնական սկզբունքների և արդյունավետ թիմային աշխատանքի կազմակերպման վերաբերյալ:

Այս դասընթացը կարևոր քայլ է մեր կենտրոնի պատրաստվածության բարձրացման գործում, քանի որ հաճախ հենց առաջին վայրկյաններին ցուցաբերված ճիշտ օգնությունն է կյանքեր փրկում։

ԻՀԱԿ-ում շարունակելու ենք կրթական նախաձեռնությունները՝ շարունակաբար զարգացնելով հմտությունները: Շնորհակալություն ենք հայտնում դասընթացի բանախոսներին և մասնակիցներին արդյունավետ հանդիպումների համար:

Վիդեոդարան