Դիմել մեզ

ԱՆՎՃԱՐ և ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ ՀՀ երեք խոշոր քաղաքներում

26.11.2024
ԱՆՎՃԱՐ և ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ ՀՀ երեք խոշոր քաղաքներում

Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ դկետեմբերի 1-ի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նախաձեռնել է հանրային միջոցառումների հերթական փուլը։

Մեր կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում հնարավորություն կունենանք անցնելու ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի անվճար և անանուն հետազոտություններ, իսկ մասնագետները տեղում կտրամադրեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվություն (հետազոտություններին քաղցած մոտենալը պարտադիր չէ)։

Այսպիսով, ժամանակացույցը՝

- նոյեմբերի 29-ին՝ Լոռու մարզկենտրոն Վանաձորում (Արցախի պուրակի մոտակայք, ժամը՝ 12:00-17:00),

- նոյեմբերի 30-ին՝ Շիրակի մարզկենտրոն Գյումրիում (Վարդանանց հրապարակ, ժամը 13:00-18:00),

- դեկտեմբերի 1-ին՝ Երևանում (Ազնավուրի հրապարակ, ժամը՝ 13:00-19:00):

Հանրային միջոցառումները կկազմակերպվեն «Աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության բարելավումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: