Պարբերաբար կրկնվող ջերմություն, որովայնային կամ հոդային ցավեր
ԻՀԱԿ-ի լաբորատորիայում իրականացվում է Ընտանեկան միջերկրածովյան տենդի (FMF) գենետիկական հետազոտություն՝ MEFV գենի 13 մուտացիաների որոշմամբ։
Հետազոտությունը հայտնի է նաև որպես՝
• պարբերական հիվանդության գենետիկական թեստ,
• «Երևանյան հիվանդության» ԴՆԹ հետազոտություն։
Գենետիկական հետազոտությունը կարող է կարևոր դեր ունենալ ախտորոշման գործընթացում, երբ առկա են պարբերաբար կրկնվող և FMF-ին բնորոշ գանգատներ։ Հետազոտության անհրաժեշտությունը և արդյունքների մեկնաբանումը ճիշտ է գնահատել բժշկի հետ միասին։
Ինչպե՞ս պատրաստվել հետազոտությանը
Նմուշառումն իրականացվում է երակային արյունից։ Սննդի ընդունման խիստ սահմանափակում չկա, սակայն ցանկալի է հետազոտությունից առաջ մոտ 3 ժամ սնունդ չընդունել, մաստակ չծամել։ Ջուր կարելի է խմել առանց սահմանափակման։
Արդյունքը պատրաստ է լինում 7 աշխատանքային օրվա ընթացքում։
ԱՀԱ-ի շրջանակում հետազոտությունը և բժշկի խորհրդատվությունն ԱՆՎՃԱՐ են։
Նմուշառման հասցեներ
Երկուշաբթի–ուրբաթ՝ 09:00–16:00
Նմուշառում՝ 24/7
Գրանցման և լրացուցիչ տեղեկությունների համար՝ 8424։