
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում այսօր հյուրընկալվել էին ՁԻԱՀ-ի, տոուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի թիմը՝ պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինայի գլխավորությամբ և ՀՀ Առողջապահության նախարարության՝ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խումբը։
Կենտրոնի պատասխանատուների կողմից հիմնադրամի ներկայացուցիչներին են ներկայացվել համատեղ ծրագրերի արդյունքում իրականացված աշխատանքները, քննարկվել են առաջիկայում նախատեսված նախաձեռնությունները: Հանդիպման մասնակիցները փոխանակվել են առաջարկություններով և դիտարկումներով։
Անդրադարձ է կատարվել նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտում կենտրոնի քաղաքականությանն ու դրա բարելավմանն ուղղված ծրագրերին։
ԻՀԱԿ-ի թիմը բարձր է գնահատել Գլոբալ հիմնադրամի աջակցությունը՝ ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում և կարևորել արդյունավետ համագործակցության շարունակականությունը: