Շնորհավոր տոնդ, ռադիոլո՛գ
Նոյեմբերի 8-ը Ռադիոլոգիայի միջազգային օրն է, որի այս տարվա թեման ոլորտում առաջընթացների և հիվանդների խնամքի բարելավման գործում ռադիոլոգների դերակատարումն է:
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Գործիքային ախտորոշման ծառայության մասնագետների գլխավորությամբ սիրով շնորհավորում ենք ոլորտի բոլոր ներկայացուցիչներին։ ԻՀԱԿ սիրելի՛ մասնագետներ, այսօր հրաշալի առիթ է շնորհակալություն հայտնելու ձեզ սրտացավ և ազնիվ աշխատանքի համար։
Ճշգրիտ ռադիոլոգիական ախտորոշումը արդյունավետ բուժման գրավականն է, և ձեր ներդրումը անգնահատելի է բազմաթիվ հիվանդություններ կանխարգելելու, վաղ հայտնաբերելու և կյանքեր փրկելու մարդասիրական գործում։
Ուրախ ենք, որ մեր թիմում իրենց գործի նվիրյալներն են։
Առողջ եղե՛ք