
Սիրելի՛ բուժքույրեր, շնորհավորում ենք ձեր մասնագիտական տոնի՝ Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ։
Օգտագործելով ընձեռված առիթը՝ մեր մեծ երախտագիտությունն ենք հայտնում ձեր ամենօրյա նվիրված և պատրաստակամ աշխատանքի համար։
Ձեր հոգատարությունն ու սրտացավությունն անգնահատելի են առողջապահական մարդասեր ոլորտում։
Մաղթում ենք, որ ձեր յուրաքանչյուր օրը լցված լինի խաղաղությամբ ու երջանկությամբ, իսկ մասնագիտական ձեռքբերումները շարունակական լինեն։
Շնորհակալ ենք մեր կենտրոնի հետ այս կարևոր ճանապարհն անցնելու համար։