Մոնրեալում ՁԻԱՀ-ի համաշխարհային 2022 թ. համաժողովի նախաշեմին ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիրը տեղեկատվություն արձակեց աշխարհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի 2022 թվականի իրավիճակի վերաբերյալ, որի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի Հայաստանի գրասենյակը հանդես եկան համատեղ հայտարարությամբ` ներկայացված ստորև.
ՄԻԱՎ-ին արձագանքը թերի է. ՁԻԱՀ-ի դեմ հաղթանակը վտանգված է։
Անցյալ տարի համաշխարհային առաջնորդները հանդիպեցին ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում և համաձայնության եկան ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ բեկումնային քաղաքական հռչակագրի շուրջ:
Հայաստանի Հանրապետությունը սատարել է Հռչակագրի ընդունմանը և այլ երկրների հետ միասին պարտավորվել է իրականացնել գործողություններ, որոնք միտված են մինչև 2025 թվականը կտրուկ նվազեցնել ՄԻԱՎ-ի նոր դեպքերի և ՁԻԱՀ-ի հետևանքով մահերի թիվը, այդպիսով` մինչև 2030 թվականը փորձելով վերջ դնել ՁԻԱՀ-ի համաճարակին որպես մարդու առողջությանը համաշխարհային սպառնալիք:
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի կողմից հրապարակված «Վտանգի մեջ» զեկույցի համաձայն, աշխարհը չի հասցում վերջ դնել ՁԻԱՀ-ին մինչև 2030 թվականը։ Իրավիճակը անհանգստացնող է մնում նաև Հայաստանի Հանրապետությունում։ Չնայած այն հանգամանքին, որ մեր երկրում ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի թիվը չի աճում և վերջին մի քանի տարիներին մնացել է նույն մակարդակի վրա, այնուամենայնիվ, նոր դեպքերի նվազման միտում ևս չկա։ Ուշ փուլերում հայտնաբերված ՄԻԱՎ-ի դեպքերի թիվը մնում է բարձր։
Ամենից հաճախ այս դեպքերը կապված են այն բանի հետ, որ ՄԻԱՎ վարակով ապրող մարդկանց նկատմամբ հասարակության մեջ դեռևս առկա խարանի և խտրականության պատճառով մարդիկ հաճախ խուսափում են հետազոտվելուց և ժամանակին օգնության դիմելուց: Մյուս պատճառն այն է, որ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի երկրներում աշխատանքային միգրացիայի մեջ գտնվող Հայաստանի շատ քաղաքացիներ այդ երկրներում թեստավորման և բուժման հնարավորություն չունեն։
Հայաստանի Հանրապետությունն ունի Կայուն զարգացման նպատակներին հասնելու բոլոր նախադրյալները, մասնավորապես՝ 3.3 նպատակին, որը ներառում է ՁԻԱՀ-ի վերացումը: Այսօր ՄԻԱՎ վարակով ախտորոշված բոլոր մարդիկ կարող են ախտորոշումից անմիջապես հետո ստանալ անվճար, որակյալ բուժում։ Հենց այս մոտեցումն է, որ կարող է նվազեցնել ինչպես ՁԻԱՀ-ի հետ կապված մահերը, այնպես էլ ՄԻԱՎ-ի նոր վարակների թիվը, քանի որ բուժման մեջ գտնվող և չհայտանբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն ունեցող մարդիկ չեն կարող փոխանցել վարակը:
Այնուամենայնիվ, դեռ շատ բավական աշխատանք կա անելու` կառավարության և քաղաքացիական հասարակության կողմից համատեղ։
Մենք գիտենք այն հիմնական ուղղությունները, որոնցով պետք է շարժվել։ Դրանք հստակ ձևակերպված են ՁԻԱՀ-ի մասին նոր քաղաքական հռչակագրում և արտացոլված են առաջիկա 5 տարիների համար այս տարի ընդունված ՄԻԱՎ-/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Հայաստանի Հանրապետության նոր ռազմավարության մեջ: ՄԻԱՎ-ի ծառայությունների հավասար հասանելիություն ապահովելու նպատակով ընթացքի մեջ է թեստավորման և և ՀՌՎ բուժման տրամադրման ծառայությունների ապակենտրոնացումը։ Սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում ցանկացած մարդ երկրի ցանկացած կետում, նույնիսկ ամենահեռավոր շրջաններում, ամբուլատորիայի մակարդակով, կկարողանա հանձնել ՄԻԱՎ-ի թեստ, պարզել իր կարգավիճակը և, անհրաժեշտության դեպքում ստանալ բուժում։
Երկիրը լուրջ քայլեր է ձեռնարկում պատժիչ, խտրական օրենքներն ու քաղաքականությունը փոխելու ՄԻԱՎ-ի ապաքրեականացման նպատակով սկսված աշխատանքները ավարտելու նպատակով. անցած տարի այդ ուղղությամբ արվեց առաջին քայլը՝ հանվեց մեկ այլ անձի ՄԻԱՎ վարակի վտանգի ենթարկելու համար քրեական պատիժը: Մարդու իրավունքների, կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությունը, բոլորի համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, բուժման և խնամքի ծառայությունների հավասար հասանելիություն ապահովելու նպատակով, արտացոլված է մեր ռազմավարության մեջ:
Կանխարգելիչ միջոցառումներն ակտիվացնելու նպատակով Հայաստանը կանխարգելման նորարարական ծրագրեր է ներդնում, ներառյալ՝ նախակոնտակտային կանխարգելում, համայնքային թեստավորում ու ինքնաթեստավորում, դեպքերի օպտիմիզացված հայտնաբերում։
Հայաստանը գիտակցում է համայնքների կարևոր դերը ՄԻԱՎ-ին արձագանքման գործում և արդեն հաջողությամբ ինտեգրում է նրանց ՄԻԱՎ-ի դեմ պայքարի պլանավորման, իրականացման և մոնիտորինգի ազգային մեխանիզմներում:
COVID-19 համաճարակը, այլ արտակարգ իրավիճակները և դրանցից բխող տնտեսական ճգնաժամը ստեղծել են աննախադեպ խոչընդոտներ, որոնք սպառնում են ՁԻԱՀ-ի դեմ պայքարին: Համաշխարհային համերաշխությունը նվազում է, ավելի հարուստ երկրները կրճատում կամ վերաբաշխում են մարդասիրական բյուջեները:
Վերջին տարիներին երկիրը մեծացնում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված պետական ծախսերը` իր վրա վերցնելով մեթադոնի գնումը փոխարինող բուժման նպատակով և ՀՌՎ դեղերի գնումների մեծ մասը: Այնուամենայնիվ, այսօր ակնհայտ է, որ դոնորների աջակցության նվազման համատեքստում անհրաժեշտ է վերահաշվարկել և վերաբաշխել ռեսուրսները՝ համաճարակին հակազդման ամենաարդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Մենք լիահույս ենք շարունակել ակտիվ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ՝ ուղղված երկրի քաղաքացիների համար որակյալ բժշկական ծառայությունների հասանելիության և առողջության ամենաբարձր հասանելի մակարդակի իրավունքների իրացմանը։
Մենք նաև գիտակցում ենք, որ մինչև 2030 թվականը ՁԻԱՀ-ը չհաղթահարելու հետևանքով առաջացած մարդկային և ֆինանսական կորուստները էապես կգերազանցեն իրավիճակը փոխելուն ուղղված անհապաղ և անհրաժեշտ գործողությունների ծախսերը։
ՁԻԱՀ-ի համաճարակին վերջ տալը խոստում է, որը հնարավոր է և պետք է պահել:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
On the verge of the Global AIDS 2022 conference in Montreal the UNAIDS released its Global AIDS update 2022, related to which the Ministry of Health of the Republic of Armenia and UNAIDS Armenia jointly spoke out the following communiqué:
The HIV response is still not enough; victory over AIDS is in jeopardy.
Last year, world leaders met at the UN Headquarters in New York and agreed on a groundbreaking Political Declaration on HIV and AIDS.
The Republic of Armenia supported the adoption of the Declaration and, together with other countries, committed itself to the implementation of the plan, according to which by 2025 it is necessary to dramatically reduce the number of new HIV infections and deaths due to AIDS, and by 2030 to end the AIDS pandemic as a global health threat.
The world is not yet on track to end AIDS by 2030, according to the just-released UNAIDS ‘’In Danger” report. The situation remains alarming also in the Republic of Armenia. Despite the fact that the number of new cases of HIV infection in Armenia is not growing and has remained at the same level for the past few years, however, it does not decrease either. The number of HIV infections detected at late stages remains frightening. Most often, those cases are related to the fact that due to stigma and discrimination against people with HIV still present in the society people testing and timely referral to services is often avoided. Another reason is that many Armenian citizens, who are in labor migration in the countries of the Eastern European region do not have access to testing and treatment there.
The Republic of Armenia has all the prerequisites for achieving the SDGs, in particular the goal 3.3, including elimination of AIDS. Today, all people diagnosed with HIV infection can receive free, high-quality treatment immediately after diagnosis– an important approach to reduce both AIDS-related deaths and the new HIV infection cases, since people who are on treatment and with undetectable viral load cannot transmit the infection.
However, there is still a lot to be jointly done by governments and civil society. We know the main directions in which we need to move. They are clearly formulated in the new Political Declaration on AIDS and are reflected in the new National 5-year Strategy of the Republic of Armenia to combat HIV and AIDS adopted this year.
In order to ensure equal access to HIV services, decentralization of testing and of ARV therapy provision are underway. This means that over time any person anywhere in the country, even in the most remote regions, at the level of a district outpatient clinic will be able to take an HIV test, find out his/her status and, if necessary, seek treatment.
The country is taking serious steps to change punitive, discriminatory, counterproductive laws and policies, to complete decriminalization of HIV, the first step of it undertaken last year, as a result of which the criminal punishment for putting another person at risk of contracting HIV was lifted. Protection of human rights, of the rights of women and girls to secure equal timely access to HIV prevention, treatment and care services for everybody are reflected in the national response program.
Armenia is ready and interested in building up and increasing access to innovative prevention programs, including pre-exposure prophylaxis, community testing, and self-testing, index testing and optimized case finding.
Armenia recognizes the important role of communities in the response and has already successfully integrated them into national mechanisms for planning, implementing, and monitoring HIV responses.
The COVID-19 pandemic, other emergencies, and the resulting economic crisis have created unprecedented obstacles that threaten the HIV/AIDS situation. Global solidarity is waning as wealthier countries cut or reallocate humanitarian budgets.
In recent years, the country has been increasing public spending on AIDS response by taking over the procurement of methadone for substitution treatment, and of a big part of ARV drugs. However, today it is obvious that in the context of decrease of donor assistance, recalculation and reallocation of resources in favor of the most effective and promising measures to counter the epidemic are necessary.
The Republic of Armenia hopes to continue active cooperation with international organizations to ensure the realization of the rights of citizens of the country to receive quality medical services and the highest attainable level of health.
We do understand that the human and financial losses due to the fact that AIDS is not defeated by 2030 will significantly exceed the costs of immediate and necessary actions to change the situation.
Ending the AIDS epidemic is a promise that can and must be kept.