Դիմել մեզ

Հեպատիտ Բ-ի և Ց-ի իրավիճակն ու փոխանցման ուղիները ներկայացրել է Վարդան Արզաքանյանը

15.02.2024
Հեպատիտ Բ-ի և Ց-ի իրավիճակն ու փոխանցման ուղիները ներկայացրել է Վարդան Արզաքանյանը

ԻՀԱԿ-ը շարունակում է վիրուսային #հեպատիտներ-ի վերաբերյալ իրազեկող շարքը։ Այս անգամ կանդրադառնանք հեպատիտներ Ց-ի և Բ-ի իրավիճակին և փոխանցման ուղիներին։

Հարցերի պատասխանները ներկայացրել է ԻՀԱԿ համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանը։

Այսպիսով, ամբողջ աշխարհում քրոնիկ հեպատիտ Ց-ով ապրում է մոտավորապես 58 միլիոն մարդ։ Ընդ որում, ամեն տարի գրանցվում է մոտավորապես 1,5 միլիոն նոր վարակ:

Ամբողջ աշխարհում 296 միլիոն մարդ էլ ապրում է քրոնիկ հեպատիտ Բ-ով։ Ընդ որում, ամեն տարի գրանցվում է մոտավորապես 1,5 միլիոն նոր վարակ:

Հեպատիտ Ց-ի և Բ-ի փոխանցման ուղիները գրեթե նույնն են։ Դրանք փոխանցվում են․

  • մորից երեխային ճանապարհով,

  • սեռական ճանապարհով

  • բժշկական սարքավորումների, մասնավորապես՝ ներարկիչների և ասեղների կրկնակի օգտագործման կամ անբավարար ախտազերծման ժամանակ,

  • չհետազոտված արյան և արյան բաղադրամասերի փոխներարկման ժամանակ,

  • ներարկման պարագաների օգտագործման (թմրամիջոցների ներարկային օգտագործման) ժամանակ:

Դրանք չեն փոխանցվում կրծքի կաթի, սննդի, ջրի կամ պատահական շփման միջոցով, ինչպիսիք են գրկախառնվելը, վարակված անձի հետ համատեղ սնվելը:

Հիշեցնում ենք, որ դուք ևս կարող եք ուղարկել ձեր հարցերը։ Պատասխանները բաց չթողնելու համար հետևե՛ք մեր ֆեյսբուքյան էջի թարմացումներին։