Դիմել մեզ

Հեպատիտ Ց․ ժամանակին հետազոտվելը կարող է փրկել Ձեր առողջությունը

30.01.2026
Հեպատիտ Ց․ ժամանակին հետազոտվելը կարող է փրկել Ձեր առողջությունը

Հեպատիտ Ց․ ժամանակին հետազոտվելը կարող է փրկել Ձեր առողջությունը

Հեպատիտ Ց-ն լյարդը ախտահարող վիրուսային վարակ է, որը կարող է երկար ժամանակ ընթանալ առանց ակնհայտ գանգատների։ Հենց այդ պատճառով կարևոր է ոչ թե սպասել ախտանիշների առաջացմանը, այլ ժամանակին անցնել ստուգում։

Հեպատիտ Ց-ն մեր օրերում բուժելի վարակ է, եթե այն ժամանակին հայտնաբերվի և բուժումը կազմակերպվի բժշկի հսկողությամբ։

  •  Տեղեկացնում ենք, որ ԻՀԱԿ-ում Հեպատիտ Ց-ի բուժման ամբողջական գործընթացը հասանելի է անվճար՝
  •  անվճար սքրինինգ,
  •  անվճար ախտորոշում,
  •  բոլոր անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ,
  •  ամբողջությամբ անվճար և արդյունավետ բուժում։

Հեպատիտ Ց-ն հիմնականում փոխանցվում է արյան միջոցով՝ ոչ ստերիլ գործիքների, ներարկիչների, դաջվածքի, պիրսինգի, մատնահարդարման կամ անձնական իրերի համատեղ օգտագործման դեպքում, ինչպես նաև սեռական ճանապարհով։

Միաժամանակ կարևոր է իմանալ՝ այն չի փոխանցվում գրկախառնությամբ, ձեռքսեղմումով, համբույրով, սննդով, ջրով կամ ընդհանուր սպասքով։

Մի՛ վախեցեք։ Տեղեկացեք, ստուգվեք և անհրաժեշտության դեպքում բուժումը սկսեք մասնագետների հսկողությամբ։

  •  Մալաթիա-Սեբաստիա՝ Բաբաջանյան 42
  •  Ավան՝ Աճառյան 2
  •  ք. Աբովյան՝ Արզնու խճուղի 10

Մանրամասների և գրանցման համար՝