Դիմել մեզ

ՄԻԱՎ վարակ, հնարավոր ախտանշաններն ու փոխանցման ուղիները

22.10.2026
ՄԻԱՎ վարակ, հնարավոր ախտանշաններն ու փոխանցման ուղիները

ՄԻԱՎ-ի փոխանցման ռիսկը գնահատելիս կարևոր են շփման բնույթն ու հանգամանքները։ Առանց պահպանակի սեռական հարաբերությունը կամ ոչ ստերիլ ասեղների ու գործիքների միջոցով հնարավոր շփումն արյան հետ կարող են ՄԻԱՎ-ի հետազոտության ցուցում լինել՝ անկախ գանգատների առկայությունից։

Հետազոտության անհրաժեշտությունը մասնագետի հետ արժե քննարկել նաև, եթե ձեր կամ զուգընկերոջ մոտ հայտնաբերվել է սեռավարակ, կամ ունեք հեպատիտ Բ, հեպատիտ Ց կամ տուբերկուլոզ։ ՄԻԱՎ-ի հետազոտությունը կարևոր է նաև հղիության ընթացքում՝ հնարավորինս վաղ ժամկետում։

ԻՀԱԿ-ում կարող եք սկսել վարակաբանի խորհրդատվությունից։ Մասնագետը կգնահատի հնարավոր ռիսկը և կպարզաբանի՝ ինչ հետազոտություն է անհրաժեշտ, երբ այն անցնել և արդյոք կրկնելու կարիք կլինի։

ՄԻԱՎ-ը հնարավոր չէ հայտնաբերել վարակումից անմիջապես հետո․ դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Ուստի մասնագետը հետազոտության ժամկետը որոշելիս հաշվի է առնում հնարավոր վարակման պահն ու թեստի տեսակը։

Եթե արագ թեստի կամ ինքնաթեստի պատասխանը դրական է, անհրաժեշտ են հաստատող հետազոտություններ։ Նախնական դրական արդյունքը դեռ վերջնական ախտորոշում չէ։

 ՄԻԱՎ վարակի հաստատման դեպքում ԻՀԱԿ-ում կազմակերպվում է պացիենտի հետագա բուժօգնությունը։ Վարակաբանը գնահատում է առողջական վիճակը, նշանակում անհրաժեշտ հետազոտություններն ու հակառետրովիրուսային բուժումը։ Հետագա այցերի ընթացքում մասնագետները հետևում են բուժման արդյունավետությանը և պացիենտի առողջական վիճակին։

 Հակառետրովիրուսային բուժումը Հայաստանում տրամադրվում է ԱՆՎՃԱՐ։

Ժամանակին սկսված և կանոնավոր բուժումը հնարավորություն է տալիս ՄԻԱՎ-ով ապրել երկար ու առողջ կյանքով։

Հետազոտությունից առաջ կարող եք մասնագետի հետ քննարկել նաև ձեզ անհանգստացնող հարցերը՝ ինչպե՞ս է պահպանվում գաղտնիությունը, ինչպե՞ս եք ստանալու պատասխանը և ի՞նչ է լինելու դրանից հետո։

ԻՀԱԿ-ում պացիենտի աջակցությունը սկսվում է խորհրդատվությունից և շարունակվում հետազոտության, անհրաժեշտության դեպքում՝ բուժման ու հետագա հսկողության ընթացքում։

Մեր կենտրոնում հասանելի է նաև կլինիկական հոգեբանի խորհրդատվություն։

 Խորհրդատվության և հետազոտության մասին տեղեկանալու համար՝ 8424։

 Եթե հնարավոր վարակման դեպքից անցել է ոչ ավելի, քան 72 ժամ, անհապաղ դիմեք բժշկական օգնության՝ հետկոնտակտային կանխարգելման անհրաժեշտությունը գնահատելու համար։ Որքան շուտ դիմեք, այնքան լավ․ մի՛ սպասեք ախտանշանների։