Դիմել մեզ

Հոլտերի մոնիթորինգ

07.09.2026
Հոլտերի մոնիթորինգ

Հոլտեր մոնիթորինգը հնարավորություն է տալիս շարունակաբար գրանցել սրտի էլեկտրական ակտիվությունը՝ սովորաբար 24-48 ժամվա ընթացքում՝ առանց առօրյա բնական ռիթմը փոխելու։

Հետազոտությունն օգնում է բժշկին՝

• գնահատել սրտի ռիթմն ու հաճախականությունը,

• հայտնաբերել պարբերաբար կամ ժամանակ առ ժամանակ առաջացող ռիթմի խանգարումները,

• համադրել սրտխփոցի, գլխապտույտի, թուլության կամ այլ գանգատների առաջացման պահը սրտի աշխատանքի փոփոխությունների հետ,

• անհրաժեշտության դեպքում գնահատել նշանակված բուժման արդյունավետությունը։

Հետազոտության ընթացքում կարևոր է շարունակել սովորական առօրյա գործունեությունը և նշել այն ժամանակահատվածները, երբ առաջացել են սրտխփոց, գլխապտույտ, թուլություն կամ այլ գանգատներ։ Սա օգնում է բժշկին ավելի ճշգրիտ գնահատել ստացված տվյալները։

Հոլտեր մոնիթորինգը հնարավորություն է տալիս գնահատել սրտի աշխատանքի ռիթմը օրվա տարբեր ժամերին և տարբեր ակտիվությունների ընթացքում։

Հոլտեր մոնիթորինգ կարող եք անցնել նաև ԻՀԱԿ-ում։

Հետազոտությունն իրականացվում է նաև ԱՀԱ-ի շրջանակում՝ անվճար՝ ծրագրի շահառուների համար։

Կարող եք գրանցվել առանց երկար սպասելու՝ ձեզ հարմար ժամկետում։

Հասցե՝ Թոքաբանության ազգային կլինիկա, ք․ Աբովյան, Արզնու խճուղի 10

Գրանցման և լրացուցիչ տեղեկությունների համար՝ 8424։