Դիմել մեզ

Շտապե՛ք ստանալ Ձեր թեստը մինչև հոկտեմբերի 22-ը

22.09.2026
Շտապե՛ք ստանալ Ձեր թեստը մինչև հոկտեմբերի 22-ը

Շտապե՛ք ստանալ Ձեր թեստը մինչև հոկտեմբերի 22-ը։
ՀՀ առողջապահության նախարարություն-ը , NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն -ը և Alfa Pharm Pharmacy Chain -ը շարունակում են ՄԻԱՎ-ի ինքնաթեստավորման պիլոտային ծրագիրը։

ՄԻԱՎ-ը մարդու իմունային անբավարարության վիրուսն է, որը թուլացնում է իմունային համակարգը։ Մարդը կարող է երկար ժամանակ ապրել ՄԻԱՎ-ով՝ առանց որևէ ախտանշանի և չիմանալ իր կարգավիճակի մասին։

Կանոնավոր թեստավորումը հնարավորություն կտա ժամանակին իմանալ Ձեր ՄԻԱՎ կարգավիճակը, անհրաժեշտության դեպքում ստանալ բուժում և կանխել վարակի հետագա փոխանցումը։

Մինչև հոկտեմբերի 22-ը ծրագրին մասնակցող դեղատներում կարող եք անվճար ստանալ OraQuick արագ ինքնաթեստը և ինքնուրույն անցնել թեստավորում։

  •  Անվճար
  •  Անանուն՝ առանց անձնական տվյալների տրամադրման
  •  Հեշտ կիրառելի տնային պայմաններում
  •  Արդյունքը՝ մոտ 20 րոպեում


Մասնակից դեղատներ՝

Աբովյան 22
Մեսրոպ Մաշտոցի պողոտա 23
Վաղարշ Վաղարշյան 10

Մի՛ հետաձգեք։ Իմացե՛ք Ձեր ՄԻԱՎ կարգավիճակը և հոգ տարեք Ձեր ու Ձեր շրջապատի առողջության մասին