
ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի համաշխարհային օրվան ընդառաջ՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ամբուլատոր կլինիկայի ղեկավար Հերմինե Հովակիմյանը հյուրընկալվել է Հայաստանի Հանրային Ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդմանն ու պատասխանել մի շարք հարցերի, ինչպիսիք են․
ի՞նչ է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը,
ինչպե՞ս կանխարգելել այն,
ինչպիսի՞ն է բուժումը,
ի՞նչ ծրագրեր են իրականացվում Հայաստանում,
ի՞նչ մոլորություններ կան։
Հիշեցում․ մայիսի 21-ին՝ 12։00-20։00-ն, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկան տեղակայված կլինի Երևանի Ազատության հրապարակում, որտեղ կանցկացվեն ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ։