
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Ելենա Սիլկան Զարկերակ Լրատվականի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ ախտանշաններով են ուղեկցվում սուր շնչառական վարակները, և ինչպես պետք է դրանք կանխարգելել:
ԻՀԱԿ մասնագետը հիշեցրել է՝ ոչ մի դեպքում չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել:
«Ցավոք, ինքնաբուժությունը հայերի մոտ դեռևս տարածված է: Հիմնականում, եթե տեսնում են, որ ջերմությունը բարձր է, տագնապից ելնելով սկսում են հակաբակտերիալ միջոցներ կիրառել: Դա ամենամեծ և ամենակոպիտ սխալն է, քանի որ հակաբակտերիալ դեղամիջոցները չեն ազդում գրիպի վիրուսի վրա և դրանով արդեն կարող են բարդացնել հիվանդության հետագա ընթացքը»,-լրատվամիջոցի հետ զրույցում նշել է Ելենա Սիլկան:
Թե ո՞ր ախտանշանների դեպքում է անհրաժեշտ դիմել բուժհաստատություն, կարող եք ծանոթանալ ստորև հոդվածում: