Այսօր՝ ՀՀ ԶՈՒ կազմավորման 31-ամյակի առթիվ, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի` 2022 թվականի հոկտեմբերից որպես առանձին բաժանմունք վերաբացված Զինվորական բաժանմունք էր այցելել առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը։
ԻՀԱԿ տնօրենի ժ/պ Ստեփան Աթոյանի հետ նախարարի տեղակալ Նազարյանը շրջել է բուժհաստատությունում, ծանոթացել առողջապահական որակյալ ծառայություն մատուցելու նպատակով կենտրոնում ստեղծվող պայմաններին, հետաքրքրվել իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքով, զրուցել Զինվորական բաժանմունքի բուժանձնակազմի ներկայացուցիչների ու այս պահին բուժում ստացող զինծառայողների հետ՝ շնորհավորելով տոնի առթիվ և մաղթելով անփորձանք ծառայություն: Արմեն Նազարյանը բժիշկներից հետաքրքրվել է զինվորների առողջական վիճակով և մաղթել նրանց շուտափույթ ապաքինում:
Տոնդ շնորհավո՛ր, հայոց բանակ։
***
ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Զինվորական բաժանմունքում սպասարկվում են ժամկետային զինծառայողներ, սպաներ, զինթոշակառուներ, այլ ուժային կառույցների ծառայողներ և նրանց ընտանիքի անդամներ, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձինք (մարտական գործողությունների մասնակիցներ, ԵԿՄ անդամներ և այլն):