
ՀՀ ԱՆ ԻՀԱԿ համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանը երկօրյա գործուղմամբ գտնվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ մասնակցելու ինքնաթեստավորման հասանելիության մեծացմանը նվիրված աշխատաժողովին։
Դեկտեմբերի 17-18-ը կայացած աշխատաժողովի ընթացքում տարբեր երկրների պատվիրակները ներկայացրել են իրենց փորձը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և կորոնավիրուսի դեմ պայքարում և ինքնաթեստավորման կիրառման առավելությունները:
Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, ինչպիսիք են համաճարակների ընթացքում ինքնաթեստավորման կարևորությունը՝ առողջապահական տարբեր ոլորտներում խորը բացասական հետևանքները կանխելու նպատակով, պահանջարկի և առաջարկի փոփոխությունների ուսումնասիրությունը՝ նոր մեթոդների մշակման համար։
Գործընկերները կարևորել են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի ընթացքում կուտակված փորձի փոխանակումն ու մշակված մեթոդների, մոդելների կիրառումը՝ հնարավոր նոր համավարակների դեմ պայքարում։