Սիրելի՛ փոքրիկներ, ԻՀԱԿ թիմը շնորհավորում է ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ու մաղթում, որ տոնական տրամադրությունը ձեզ ուղեկցի ոչ միայն հունիսի 1-ին, այլև տարվա բոլոր օրերին։
Ցանկանում ենք, որ մեծանաք սիրով շրջապատված, ունենաք անհոգ մանկություն և նպաստավոր պայմաններ՝ որակյալ կրթություն ստանալու համար․ չէ՞ որ ձեզնից կախված է նաև մեր երկրի լուսավոր ապագան։
Տոնական օրը բուժահաստատություններում անցկացնող սիրելի´ երեխաներ, ձեզ արագ ապաքինում ենք մաղթում։ Հաջորդ բոլոր տոներն անցկացրեք ուրախ-զվարթ՝ ձեր ընտանիքներում ու ընկերների հետ։
ԻՀԱԿ մանկական ինֆեկցիոն բաժանմունքի բոլոր բժիշկները ձեզ անհատապես շնորհավորում են։ Նրանց մաղթանքները կարող եք ընթերցել` թերթելով լուսանկարները: