ՀՀ ԱՆ ԻՀԱԿ ամբուլատոր կլինիկայի ղեկավար Հերմինե Հովակիմյանը և Համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի պետ Վարդան Արզաքանյանը Լուրերի հետ զրույցում ներկայացրել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հայաստանյան փորձն ու գրանցած արդյունքները:
Մասնագետները հիշեցրել են նաև, որ մեր կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկաները պարբերաբար այցելում են մարզեր` անվճար հետազոտություններ անցկացնելու:
Իսկ այսօր` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, մեր շարժական կլինիկան Երևանում է` Ազատության հրապարակում:
Դեռ ունեք մի քանի ժամ` մոտենալու մեր շարժական կլինիկա և ԱՆՎՃԱՐ ու ԱՆԱՆՈւՆ հետազոտվելու ոչ միայն ՄԻԱՎ-ի, այլև հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ: Կլինիկան նշված հասցեում տեղակայված կլինի մինչև 19:00-ն:
Տեսանյութը` ստորև: