Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները, որոնք բուժական աշխատանքից զատ նաև գիտական աշխատանքով են զբաղվում։
Մեր թիմի անդամները կարևորում են միջազգային փորձի փոխանակումն ու ոլորտի նորարար նվաճումների՝ մեր կենտրոնում տեղայնացումը։
Ուրախ ենք հայտնելու, որ ԻՀԱԿ մանկական ինֆեկցիոն բաժանմունքի վարիչի պաշտոնակատար Արշակ Ղազարյանի գիտական հոդվածը տեղ է գտել The Journal of Infection in Developing Countries հեղինակավոր ամսագրում, որի հոդվածները աշխարհի բժշկագիտական հանրությունը լայնորեն ցիտում է։
Ղազարյանի հոդվածը վերաբերում է կորոնավիրուս ունեցող չափահաս պացիենտների բուժմանն ու անհրաժեշտ մեխանիզմների ներդրմանը։