Հարգելի՛ հայրենակիցներ, սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ գործընկեր հասարակական կազմակերպությունների անձնակազմերի և շահառուների շրջանում հեպատիտ Բ-ի կանխարգելիչ պատվաստումները շարունակվում են։
Դրանք իրականացվում են ԻՀԱԿ ամբուլատոր կլինիկայում՝ ամբողջությամբ անվճար (առանց ծառայության մատուցման վճարի)։
Կարևորելով թափանցիկ աշխատանքն ու հաշվետվողականության ապահովումը՝ պարբերաբար կտեղեկացնենք առկա տվյալների մասին։
Այսպիսով, տարեսկզբից մինչ օրս մեր կենտրոնի մասնագետները խոցելի խմբերի շրջանում կատարել են 300 պատվաստում, որից
155-ը՝ 1 դոզա,
120-ը՝ 2 դոզա,
25-ը՝ 3 դոզա։
Հիշեցնում ենք, որ հեպատիտ Բ-ն լյարդի լուրջ հիվանդություն է, որի պատճառը հեպատիտ Բ վիրուսն է: Հեպատիտ Բ-ն հիմնականում կարող է լինել քրոնիկ՝ առանց ախտանշանների, սակայն տարիներ անց առաջացնել լուրջ բարդություններ, մասնավորապես՝ լյարդի ցիրոզ և լյարդի առաջնային քաղցկեղ։
Հեպատիտ Բ-ի դեմ եռանվագ պատվաստումը անվտանգ է և կարող է կանխել հիվանդությունն և դրա հետևանքները՝ ներառյալ լյարդի քաղցկեղը և ցիրոզը:
Մեր կենտրոնը կարևորում է ձեր առողջությունն ու հիշեցնում՝ ցանկացած հիվանդություն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։