Դիմել մեզ

ԻՀԱԿ ներկայացուցիչները մասնակցել են հերթական համաժողովին

06.11.2024
ԻՀԱԿ ներկայացուցիչները մասնակցել են հերթական համաժողովին

🏥Շարունակական կրթությունը ԻՀԱԿ գործունեության կարևորագույն սկզբունքներից է։ Մեր մասնագետները պարբերաբար մասնակցում են վերապատրաստումների և փորձի փոխանակումների՝ կենտրոնում տեղայնացնելու առողջապահական լավագույն փորձը։

Օրերս ԻՀԱԿ ներկայացուցիչները մասնակցել են «Կենսանվտանգությունն ու կենսապահովությունը լաբորատորիաներում» թեմայով համաժողովին, որը կազմակերպվել էր «Որակյալ լաբորատորիաներ-Մեկ առողջություն ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի կլինիկական մանրէաբանների ասոցիացիա» ՀԿ-ի համագործակցությամբ։

👩‍🔬Համաժողովի նպատակն էր ՀՀ հանրային առողջապահությանը սպառնալիք հանդիսացող մարտահրավերներին դիմակայելու շրջանակներում աջակցել լաբորատոր ոլորտի հզորացմանը՝ «Մեկ առողջություն» գաղափարի շուրջ միավորելով տարբեր ոլորտների լաբորատոր և շահառու այլ մասնագետներին, ծանոթացնել ոլորտի ուժեղ և թույլ կողմերին, քննարկել կենսանվտանգությանը ներկայացվող ազգային ու արդի միջազգային պահանջները, վերլուծել դրանց ներդաշնակեցման ու ստանդարտացման անհրաժեշտությունն ու առկա խոչընդոտները, տեսանելի դարձնել բարելավման հնարավորությունները։

🧪🧫Համաժողովի քննարկման առանցքում են եղել`

🔹ռիսկերի գնահատումն և կառավարումը,

🔹 ֆիզիկական անվտանգությունը,

🔹նմուշների կառավարումը,

🔹տեղեկատվության կառավարումն և անվտանգությունը,

🔹արտակարգ իրավիճակների կառավարումը,

🔹անձնակազմի անվտանգությունը,

🔹թափոնների կառավարումը,

🔹ախտահանումը և մանրէազերծումն ու այլ կարևոր թեմաներ։

👩‍⚕Համաժողովի ընթացքում զեկույցով հանդես է եկել նաև ԻՀԱԿ լաբորատոր ախտորոշման ծառայության ղեկավար Թամարա Հովսեփյանը՝ ներկայացնելով «Կենսառիսկերի կառավարումը ՄԻԱՎ վարակի եւ հեպատիտների լաբորատոր ախտորոշման գործընթացում» թեման։