Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Ռիմա Այվազյանը և բժիշկ-վարակաբան Լենա Նազարյանը մասնակցել են Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացված «Հոգեներգործուն նյութեր օգտագործողների առողջության և հեպատիտի դեմ պայքարի միջազգային համագործակցություն» խորագրով 12-րդ միջազգային կոնֆերանսին:
Աշխահի տարբեր երկրներից հարյուրավոր մասնակիցների թվում եղել են ինչպես բուժաշխատողներ, այնպես էլ ոլորտի քաղաքականություն մշակողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալական աշխատողներ, հետազոտողներ, հանրույթի ներկայացուցիչներ։
Քննարկման առանցքում է եղել ինչպես ոլորտում օրենսդրական միջազգային առաջատար փորձը, այնպես էլ ԹՆՕ-ների շրջանում հիվանդությունների, և, մասնավորապես, հեպատիտ Ց-ի վաղ հայտնաբերման և բուժման ցուցանիշների բարձրացումն ու վնասների նվազեցումը։