Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գիտական, մեթոդական և զարգացման գծով փոխտնօրեն Նարինա Սարգսյանցը և համաճարակաբանական գծով փոխտնօրեն Ռոմելլա Աբովյանը «Կենտրոն» ՀԸ «Առողջարան» հաղորդման ընթացքում մանրամասն ներկայացրել են գրիպի մասին քաղաքացիներին անհրաժեշտ մի շարք տեղեկություններ, խոսել կանխարգելման մեթոդների և պատվաստման անհրաժեշտության մասին:
Գրիպի հիմնական ախտանշաններն են՝
• հանկարծակի բարձր ջերմությունը,
• գլխացավը,
• կոկորդի ցավը,
• մկանացավը,
• ընդհանուր թուլությունը:
Գրիպից պաշտպանվելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնների՝
• խուսափել հիվանդ մարդկանց հետ շփումից,
• հազալիս կամ փռշտալիս բերանը և քիթը փակել,
• հաճախակի լվանալ ձեռքերը,
• պահպանել անկողնային ռեժիմ,
• դիմել բժշկի և հետևել նրա նշանակումներին:
Սիրելի՛ հայրենակիցներ, մեր մասնագետները հիշեցնում են՝ գրիպը կանխելու լավագույն միջոցն ամենամյա պատվաստումն է: Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով:
Մանրամասները՝ տեսանյութում: