Դիմել մեզ

ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկայում անվճար հետազոտություններ կանցկացվեն

26.07.2023
ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկայում անվճար հետազոտություններ կանցկացվեն

Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրը՝ հուլիսի 28-ին, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նախատեսել է վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի, ինչպես նաև ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի հետազոտությունների անցկացում։

Նշված բոլոր հետազոտությունները կանցկացվեն ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկայում՝ բացառապես ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ: Հետազոտությունների վերաբերյալ պատասխանները կարող եք ստանալ 15-20 րոպեի ընթացքում։ Դրանց քաղցած մոտենալը պարտադիր չէ:

Այսպիսով՝ հանրային միջոցառումը կանցկացվի Երևանի Ազատության հրապարակում (Առնո Բաբաջանյանի արձանին հարող տարածքում)՝ հուլիսի 28-ին՝ 13։00-20։00-ն։

Հիշեցում. Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում պարբերաբար իրականացվում են անվճար հետազոտություններ: Դրանց ժամանակացույցի և անցկացման վայրերի մասին նախապես տեղեկանալու համար հետևե՛ք մեր ֆեյսբուքյան էջի թարմացումներին:

Վիդեոդարան