ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը, արդեն ձևավորված բարի ավանդույթի համաձայն, կենտրոնում 30 և ավելի տարի աշխատող բուժքույրերին պարգևատրել է շնորհակալագրերով։
Շնորհավորելով մայիսի 12-ի` Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ, ԻՀԱԿ տնօրենը բուժանձնակազմի ներկայացուցիչներին մաղթել է տոկունություն ու մասնագիտական վերելքներ և շնորհակալություն հայտնել կենտրոնում նրանց երկարատև, բարեխիղճ և անմնացորդ նվիրումով աշխատանքի համար։
«Ձեզնից յուրաքանչյուրի դերն անգնահատելի է կառույցի բնականոն գործունեության հարցում։ Մենք կփորձենք անել հնարավորը՝ ձեզ համար ապահովելու աշխատանքային ավելի լավ պայմաններ՝ ձեր մասնագիտության մեջ ավելի բարձր նշաձող սահմանելու համար։ Ուրախ ենք, որ նույն թիմում ենք»,-ասել է Ստեփան Աթոյանը։