Դիմել մեզ

ԻՀԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը հյուրընկալել է Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի թիմին

27.02.2024
ԻՀԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը հյուրընկալել է Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի թիմին

ԻՀԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը հյուրընկալել է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի թիմին՝ պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինայի գլխավորությամբ և ՀՀ առողջապահության նախարարության՝ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբին:

ԻՀԱԿ տնօրենը և «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Զարուհի Գրիգորյանը հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել են համատեղ ծրագրերի արդյունքում իրականացված աշխատանքներն ու ամփոփել արդյունքները, ներկայացրել են առաջիկայում նախատեսված նախաձեռնությունները:

Կողմերը փոխանակվել են առաջարկություններով և դիտարկումներով, նախանշել հետագա համագործակցության ուղղությունները:

ԻՀԱԿ-ի թիմը բարձր է գնահատել Գլոբալ հիմնադրամի աջակցությունը՝ ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում և կարևորել արդյունավետ համագործակցության շարունակականությունը: