Դիմել մեզ

ԻՀԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը կենտրոնի բուժանձնակազմի համար թրեյնինգ է անցկացրել

11.05.2023
ԻՀԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը կենտրոնի բուժանձնակազմի համար թրեյնինգ է անցկացրել

ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում միջին բուժանձնակազմի ներկայացուցիչների թրեյնինգները շարունակվում են

Հերթական թրեյնինգի թեման ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ն էր, որի վերաբերյալ բուժքույրերի համար դասախոսությամբ հանդես եկավ ԻՀԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը։

Վերջինս կենտրոնի աշխատակիցներին ներկայացրեց ՄԻԱՎ-ի կառուցվածքը, փոխանցման ուղիները, կանխարգելման ձևերը, ՄԻԱՎ-ի նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելումներն ու թեմային առնչվող այլ տեղեկություններ։

Թրեյնինգին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում բուժանձնակազմի ներկայացուցիչները հարցեր հնչեցրին ՄԻԱՎ ունեցող անձանց հետ աշխատանքի նրբությունների, բուժանձնակազմ-բուժառու հաղորդակցության իրավակարգավորումների վերաբերյալ։

ԻՀԱԿ-ը հետևողականորեն շարունակելու է նմանատիպ միջոցառումների իրականացումը՝ մեր բուժառուներին տրամադրելու ամեն օր ավելի արդյունավետ դարձող բուժսպասարկում, իսկ բուժանձնակազմի համար ապահովելու աշխատանքային որակյալ պայմաններ։

Առողջ եղե՛ք։