ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հրավերով հոկտեմբերի 17-20-ը գտնվել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում։
ԻՀԱԿ տնօրենը մասնակցել է «Հեպատիտներն ու առողջության պահպանումը ներերակային հոգեներազդող նյութեր օգտագործողների շրջանում» խորագրով միջազգային կոնֆերանսի, որի ընթացքում քննարկվել են նշված ռիսկային խմբում առողջապահական ծառայությունների հասանելիության բարձրացմանը միտված ծրագրերն ու միջազգային փորձը։
Կոնֆերանսի մասնակիցների ուսումնասիրության առանցքում են եղել նաև այդ խմբի շրջանում հեպատիտների բուժման և վերացման առանձնահատկությունները։
Ժնևում հայաստանյան պատվիրակության կազմում են եղել նաև Քրեակատարողական բժշկության կենտրոնի տնօրեն Կամո Մանուկյանը, բժիշկ Անահիտ Շարաֆյանը, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ՀՀ ներկայացուցիչները։
ԻՀԱԿ-ը կարևորում է միջազգային համագործակցություններն ու փորձի փոխանակումը՝ մեր բուժառուներին առավել արդյունավետ բուժօգնություն տրամադրելու նպատակով։